Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի գործի քննությունը (դատավոր` Ա. Ծատուրյան): Պատասխանող կողմը դատարանում եւս հրաժարվեց պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. դեկտեմբերին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում: ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Փարաքարի գյուղապետին, որի մեջ ներառել էր գյուղի բնակիչների պատասխան չստացված հարցերը, որոնք են.
1. Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260քմ հողամասը ներառվա՞ծ է արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
2. Եթե այո, խնդրում եմ հայտնել, թե ինչ հիմքով եւ պատճառով,
3. Եթե ոչ, խնդրում եմ հայտնել այդ մասին:

Փարաքարի գյուղապետը թերի էր պատասխանել: ԵՎ ԻԱԿ-ը դիմել էր դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջով:

Դատավոր Ա. Ծատուրյանը դատաքաննությունը համարեց ավարտված, վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:45-ին:

 

Skip to content