Հուլիսի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Գայանե Կարախանյան) տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության հայցի քննության առաջին նիստը:
Պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որով ժամանակ խնդրեց դատարանից` հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԻԱԿ-ը դիմել էր Օրինաց Երկիր կուսակցությանը` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Օրինաց Երկիր կուսակցության 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրինաց Երկիր կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:
ՕԵԿ-ը պատասխանել էր ժամկետների խախտմամբ եւ թերի, որի հետեւանքով էլ ԻԱԿ-ը դիմել է դատարան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին: