Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Քննարկումներ ՏԱ օրենսդրական բարեփոխումների փաթեթի շուրջ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քննարկումներ ՏԱ օրենսդրական բարեփոխումների փաթեթի շուրջ

Հունիսի 25-ին Երեւանում տեղի ունեցավ տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, ինչպես նաեւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հասարակայնության եւ տեղեկատվության վարչության աշխատակիցներ եւ մամլո քարտուղարներ:

Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից

Քննարկման ընթացքում հնչեց 35 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերում էին տեղեկատվություն ստանալու ընթացակարգերին, բանավոր եւ գրավոր հարցման առանձնահատկություններին, տեղեկություն հասկացության սահմանմանը եւ այլն: Բոլոր առաջարկների շուրջ ծավալվեցին բուռն քննարկումներ, որոշ առաջարկներ աշխատանքային խմբի կողմից ընդունվեցին անմիջապես, մնացած առաջարկներն էլ աշխատանքային խմբի անդամները խոստացան հաշվի առնել նախագծի վերջնական տարբերակի մշակման ժամանակ:

Աշխատանքային քննարկումն իրականացվեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ:

Skip to content