Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Քննարկում ենք տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Քննարկում ենք տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին 25 տեղական եւ միջազգային հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ: Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է “Տեղեկատվության ազատության մասին” գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից:

Հանդիպման ժամանակ հիմնական քննարկումը ծավալվեց տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափի, ինչպես եւ պարտադիր հրապարակման ձեւերի որոշման շուրջ: Հնչեցին 20-ից ավելի առաջարկներ, որոնք աշխատանքային խումբը խոստացավ հաշվի առնել նախագծի վերջնական տարբերակի մշակման ժամանակ:

Աշխատանքային քննարկումն իրականացվել էր ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ:

Skip to content