Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ”  ՊՈԱԿ-ի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի

“Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” 06.02.2009թ-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին հետեւյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել. “Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.1. 2008թ. ընթացքում ո՞ր հարկատեսակներից որքա՞ն հարկ է վճարել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակ” պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
2. 2006, 2007, 2008թթ.. ընթացքում Երեւան քաղաքում հողի իրացման իրավունք ստացած քանի՞ իրավաբանական եւ ֆիզիկական անձի շահ է Ձեր կազմակերպությունը ներկայացրել ՀՀ դատարաներում:
3. 2-րդ հարցում նշված անձանցից ուրաքանչյուրի հետ ծառայություններ մատուցելու ի՞նչ գումարի պայմանագիր ունեք կնքած:
4. Այդ մատուցված ծառայություններից որքա՞ն հասույթ եք ստացել”:ՊՈԱԿ-ի ուղարկած գրության մեջ 3-րդ եւ 4-րդ հարցերն անպատասխան են մնացել` պատճառաբանությամբ, որ դրանք առեւտրային գաղտնիք են իրենց մեջ պարունակում եւ որ ՊՈԱԿ-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարող ենք նայել “ՀՀ պետական բյուջեի մասին” օրենքում:“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն 27.02.2009թ-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրա•րերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին հետեւյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու երկրորդ հարցումն է ուղարկում, որով ուզում է հետեւյալ տեղեկությունները.
1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն գումար է կազմել:
2. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
3. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:

Պատասխանում նշվել է, որ 1-ին կետով ներկայացված հարցի պատասխանը պաշտոնապես հրապարակված է “ՀՀ պետական բյուջեի մասին” համապատասխան օրենքներում, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, հետեւաբար նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

Եվ ԻԱԿ-ը, գտնելով, որ եթե անգամ ”ՀՀ պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքներում սահմանված են եղել 2006, 2007 եւ 2008թթ. ՊՈԱԿ-ի ֆինանսավորման չափը, դա հիմք չէ դրա վերաբերյալ տեղեկատվությունը չտրամադրելու համար:
Ինչ վերաբերում է 2-րդ եւ 3-րդ կետերով հարցվող տեղեկատվությանը, ապա ըստ ԻԱԿ-ի այն առեւտրային գաղտնիք չի պարունակում, մասնավորապես, այն, թե որ ընկերությունների հետ է պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունը հանձնարարության եւ նկարագրության պայմանագիր կնքելու, կամ 2006-2008թթ. ընթացքում որքան հասույթ է ստացել նման պայմանագրերից, չի կարող առեւտրային գաղտնիք լինել, մասնավորապես, եթե պատասխանում նշվեր, որ ՊՈԱԿ-ը 2007թ-ին նման պայմանագրերից ստացել է օրինակ 30.000.000 դրամ հասույթ, դա որեւէ ձեւով չի կարող առեւտրային գաղտնիք լինել, քանի որ ՊՈԱԿ-ն առեւտրային կազմակերպություն չէ, այլ` հակառակը` պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, հետեւաբար առեւտրային շահ չունի:

Վերոնշյալը հաշվի առնելով ս. թ. մարտ ամսին Ինֆորմացիայի ազատության կնետրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով.

1. Ոչ իրավաչափ ճանաչել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու պահանջվող տեղեկատվություն:

2. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50000 դրամի չափով:

Սակայն ՀՀ վարչական դատարանը մասամբ է վարույթ ընդունել ԻԱԿ-ի հայցը` մերժելով ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը: ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկել է:

Իսկ ԻԱԿ-ի հայցապահանջի առաջին կետով հայցվող պահանջի վերաբերյալ հունիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ` դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ: Սակայն դատարանը, հաշվի առնելով այն, որ վարչական դատարանում դեռ վիճարկվում է այս գործով դիմումը, կասեցրեց գործի վարույթը:

Հայցի ընթացքը պարզ կդառնա վարչական դատարանի որոշումից հետո:

Հ. Գ. Ի դեպ, դատավոր Գագիկ Խանդանյանը տեղեկացրեց, որ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ազատվել է աշխատանքից:

Skip to content