Հունիսի 25-ին, ժամը 16:30-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում (ք. Երեւան, Ա. Մանուկյան փողոց 9, 5-րդ հարկ, 501 սրահ) տեղի կունենա Տեղեկատվության ազատության ոլորտում մշակված օրենսդրական փաթեթի նախագծի աշխատանքային քննարկում:
Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է “Տեղեկատվության ազատության մասին” գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից:
Մշակված օրենսդրական նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ`
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի նախագիծ
“Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ