Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ վարչական դատարան ճանաչման եւ գործողության կատարման հայց է ներկայացրել 6 ՏԻՄ-երի եւ նրանց ղեկավարների եւ 1 ՊՈԱԿ-ի եւ նրա ղեկավարի դեմ, որոնք խախտել են ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Ներկայումս ՀՀ վարչական դատարանի վարույթում է 7 գործ. ընդդեմ`
1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակ” ՊՈԱԿ-ի եւ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակի” տնօրեն Ռոբերտ Հարությունյանի,
2. Զարթոնքի գյուղապետարանի եւ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանի,
3. Բջնիի գյուղապետարանի եւ Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանի,
4. Ելփինի գյուղապետարանի եւ Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանի,
5. Փարաքարի գյուղապետարանի եւ Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանի,
6. Տալվորիկի գյուղապետարանի եւ Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանի,
7. Լենուղու գյուղապետարանի եւ Լենուղու գյուղապետ Գեղամ Ղազարյանի:

 

ԻԱԿ-ը ՀՀ Վարչական դատարանից պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել վերոնշյալ անձանց այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել պատասխանողին հնգօրյա ժամկետում տրամադրելու դրանք: ԻԱԿ-ը միաժամանակ դատարանից պահանջել է այդ անձանց ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով:

Skip to content