Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԱ օրենքը “մուտք գործեց” նաեւ քոլեջներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ օրենքը “մուտք գործեց” նաեւ քոլեջներ

Մարտի 24-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քոլեջների ղեկավարության եւ ուսանողության համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 51 դասախոս եւ ուսանող:

ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, նաեւ ներկաներին տեղեկացրեց , որ “տեղեկատվություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է` անկախ քաղաքացիությունից, տարիքից, ստատուսից եւ բնակության վայրից”:

Ուսանողներին բացատրվեց, թե իրենց կրթական հաստատության ղեկավարները ինչ տեղեկատվություն են պարտավոր պարտադիր հրապարակել, ուսանողները ինչ տեղեկատվություն կարող են պահանջել եւ ստանալ եւ այլն:

Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էր ուսումնառության հետ կապված տեղեկությունների հրապարակայնությունը, աշխատանքի, զբաղվածության խնդիրը եւ այլն:

“Չհրապարակված իրավական փաստաթուղթը իրավական ուժ չունի”,-հիշեցրեց բանախոսը: Իսկ հրապարակայնության սկզբունքը ենթադրում է, որ տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են իրազեկել հանրությանը` անկախ նրանց հետաքրքրվածությունից: Հրապարակայնությունն ապահովվում է ԶԼՄ-ների, ինտերնետի, ցուցատախտակների եւ այլ ձեւերով` հանրությանը տեղեկացնելու եւ նրանց մատչելի դարձնելու միջոցով: Մատչելիության սկզբունքը ենթադրում է փաստաթղթերի եւ գործունեության արդյունքների հասանելիություն, տեղեկատվության պարզ ձեւաչափի ընտրություն եւ տրամադրում` հաշվի առնելով բնակչության բոլոր խմբերի հնարավորությունները:

Ուսանողներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ուսումնական հաստատությունում հրապարակայնությունը մատչելիության հետ անհամատեղելի է, քանի որ “տնօրինության որոշումները փակցվում են ընդամենը 1-2 ժամով, կամ էլ ապակիների ետեւում են, իսկ ապակիները չափից շատ կեղտոտ են եւ ոչ տեսանելի”:

Մարինե Հակոբյանն էլ պատասխանեց, որ համաձայն “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի, “եթե որոշումները չեն հրապարակվում, ապա այն ենթակա չէ իրագործման”:

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content