Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն այս անգամ եւս դատարանից դուրս եկավ հաղթանակած

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն այս անգամ եւս դատարանից դուրս եկավ հաղթանակած

Մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) մասնակի բավարարեց ԻԱԿ-ի հայցը` `Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով:

Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի կողմից հայցվող տեղեկատվության տրամադրման մերժելուն ուղղված Նոր Նորքի ղեկավարի գործողությունները եւ Նոր Նորքի համայնքից հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 4.000 դրամ` որպես պետական տուրքի գումար:

Սակայն ՀՀ վարչական դատրանը մերժեց հայցը` Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով:

Այսպիսով, հերթական անգամ ԻԱԿ-ը դատական կարգով վերականգնեց տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը: Հերթական անգամ դատարանը միջնորդ դարձավ, որ պետական մարմինը տեղեկատվություն տրամադրի: Սակայն մտահոգիչն այն է, որ դատարանը դեռեւս չի կիրառում ՏԻՄ ղեկավարներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենսդրության պահանջը` տուգանքը: Այդ իսկ պատճառով ԻԱԿ-ը վճիռը բողոքարկելու է վճռաբեկության կարգով, որ ի վերջո տուգանքը` որպես պատճամիջոց, եւս կիրառվի:

Skip to content