ԻԱԿ-ն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի դատական հայցի դրական արդյունքն ի հայտ եկավ. Դավթաշենի թաղապետարանը ԻԱԿ-ին տրամադրեց այն տեղեկատվությունը, որի չտրամադրման համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
Հիշեցնենք, որ ս. թ. հունվարի 20-ին կայացած դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվել էր իր հայցապահանջից, քանի որ . հունվարի 13-ին ԻԱԿ-ը լրացուցիչ գրություն էր ստացել Դավթաշենի համայնքապետից, որում համայնքի ղեկավարը 1 ամիս ժամանակ էր խնդրել պահանաջված տեղեկատվությունը պատշաճ ձեւով տրամադրելու համար՝ միաժամանակ հայցելով կազմակերպության ներողամտությունը թերացման եւ ուշացման համար:
Այսպիսով, ԻԱԿ-ի շնորհիվ Դավթաշենի թաղապետարանի անգործությունը փոխարինվեց գործունեությամբ, ինչի արդյունքում նշյալ համայնքը իրականացրեց իր համայնքի չսեփականաշնորհված բնակարանների հաշվառում:
Այս թեմայով այլ նյութեր`