Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում

Դեկտեմբերի 23-ին Երեւանում 20 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Հակակոռուպցիոն նոր ազգային ռազմավարության նախագծի 4-րդ գլխի հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը հանգամանալից ներկայացրեց 4-րդ գլուխը, նրա բաղկացուցիչ ոլորտները` միաժամանակ ընդգծելով դրանց կարեւորությունն ու առաջնայնությունը: Ա. Խուդավերդյանի ելույթին հաջորդեց քննարկումը։

Քննարկումն ընթացավ բավականին բուռն, քանի որ ներկա էին տարբեր ոլորտների հինահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր բավականին լավատեղյակ էին տվյալ ոլորտում տիրող իրավիճակին:

Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան հետեւյալ առաջարկություններով:
• Մենաշնորհի դեմ պայքար:
• Գների մոնիտորինգ:
• Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառում: Ծննդօգնությունն անվճար է, սակայն սենյակի համար բարձր գումար է սահմանված:
• Հստակ տարանջատում դնել ոչ իրավաչափ գործունեության եւ կոռուպցիայի միջեւ:
• Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ժամանակ հիմնական շեշտը դնել կոնկրետ ոլորտների վրա` ընտրական եւ դատական, որոնցից ածանցյալ են մնացածը:
• Ստեղծել մի մարմին, որը օրենքներ կմշակի, այլ ոչ թե դա թողնել Արդարադատության նախարարությանը:
• Ընդունված ենթաօրեմսդրական ակտերը փորձաքննության ենթարկել, քանի որ այդտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը:
• Մշակել ավտոտեսուչների ծառայողական պարտականությունների կանոնակարգ:
• Փողոցային առեւտրի, դպրոցների սնունդների առքուվաճառքի նկատմամբ ռեալ հսկողություն իրականացնել:
• Փաստաթղթում ավելացնել կադաստրի ինստիտուտը:
• Օրենսդրության բարելավում եւ առկա օրենսդրական հակասությունների վերացում:
• Հարկային օրենսգրքի ստեղծում:
• Օրենքների մշակման փուլում կոռուպցիոն ռիսկերի բացառում:
• Մասնակցություն օրենսդրական նախաձեռնություններին եւ հանրային լսումների կազմակերպում:
• Մինչ օրենսդրական հանրային լսումներ անելը, ստեղծել պրոֆեսիոնալ փորձագետների ինստիտուտ, որոնք կկատարելագործեն օրենսդրական նախագծերը:
• Հանրության հետ հետադարձ կապի ապահովում: Եթե առաջարկ է արվում, որը չի ընդունվում, ապա մերժումը պետք է մեկնաբանվի:
• Պարզեցնել ռազմավարության տեքստը, արդեն արված քայլերը կարելի է հաշվետվության տեսքով հրապարակել. իրավիճակի նկարագրությունը պետք է դուրս գա տեքստից, որ չհոգնեցնի:

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբի ղեկավարը հնչած առաջարկությունների մի մասին պատասխանը տվեց հենց տեղում, մյուսներին էլ խոստացավ անդրադառնալ փաստաթղթի մշակման փուլում: Մասնավորապես, պարզաբանեց, որ երբ բժիշկներին ասում են հիվանդանոցների սենյակների բարձր գների եւ պետպատվեր հասկացության անհամատեղելիության մասին, նրանք պատասխանում են, որ սենյակ տրամադրելը դա բժշկական ծառայություն չէ, եւ կա նախարարի հրաման, համաձայն որի բժշկական հաստատությունները կարող են վճարովի ծառայությունններ իրականացնել:
Արդեն իսկ օրենքների նախագծերը դրվում են պաշտոնական կայքերում, ԱԺ-ը կազմակերպում է հանրային լսումներ:
Ռազմավարության տեսքտը, իհարկե, պարզեցվելու է եւ այլն:

ԻԱԿ-ը հնչած առաջարկությունները համակարգեց եւ ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբին:

Միջոցառումն իրականացվում էր “Կասալս ենդ Ասոշիեյթս” Ինք-ի աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ միջոցներով։

 

Skip to content