Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Վերապատրաստման դասընթաց թաղապետարանների աշխատակիցների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Վերապատրաստման դասընթաց թաղապետարանների աշխատակիցների համար

Հունվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին Երեւանի 12 համայնքների 26 ներկայացուցիչներ:ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:

Հանդիպմանը ներկա էին թաղապետարանների այն աշխատակիցները, ովքեր հիմնականում զբաղվում են նամակագրությամբ, տեղեկատվություն ստանալու հարցումների պատասխաններով: Բանախոս Մ. Հակոբյանը հստակեցրեց, որ “անկախ քաղաքացիությունից` յուրաքանչյուր ոք տեղեկատվություն ստանալու իրավունք ունի”:

ԻԱԿ փորձագետը նաեւ տեղեկացրեց, թե ինչ հիմքերով եւ ինչ կարգով է կարելի մերժել տեղեկատվություն ստանալու հարցումները` կետ առ կետ թվարկելով այն սահմանափակումները, որ նախատեսում է ՏԱ օրենքը:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները գոհ էին հանդիպումից, կարծում էին, որ այս աշխատանքային քննարկումը կօգնի ավելի գրագետ

(օրենքի առումով) աշխատելու քաղաքացիների հետ: Սակայն մի մտահոգիչ հանգամանք նկատվեց. աշծատանքային քննարկման մասնակիցները հաստատեցին, որ “թաղապետարաններում իրենցից գրեթե ոչինչ կախված չէ, ամեն ինչ որոշում է համայնքապետը, ամեն նամակ կամ հարցում պատասխանվում է միայն թաղապետի մակագրությամբ”: Եվ խնդրեցին հնարավորության դեպքում նմանատիպ հանդիպում կազմակերպել հենց համայնքապետերի մասնակցությամբ` պնդելով, որ “թաղապետարանների նամակաշրջանառությունն անմիջականորեն կախված է համայնքապետից”:Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content