Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական նիստն առանց հրապարակայնության

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական նիստն առանց հրապարակայնության

Հունվարի 26-ին ՀՀ վարչական դատարանում (դատավոր` Աշոտ Սարգսյան) կայացավ նախնական դատական նիստը` ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի` թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

ԻԱԿ-ի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը, իսկ պատասխանող կողմն էլ առարկեց.”Մենք չենք հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, պարզապես տվյալ պահին չենք ունեցել պահանջվող տեղեկատվությունը, հետեւաբար չենք հանդիսացել տեղեկատվություն տնօրինող, որի արդյունքում էլ ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցմանը լիարժեք չենք պատասխանել”:

Դատավոր Ա. Սարգսյանը ամեն կերպ փորձում էր հաշտեցնել կողմերին, անգամ հուշում էր պատասխանող կողմին, թե ինչ միջնորդությամբ հանդես գա: Մասնավորապես, երբ դատարանը վկայակոչեց ԻԱԿ-ի գործն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի գործը` առաջարկելով պատասխանող կողմին նմանատիպ պատասխան տալ ԻԱԿ-ին, Նոր Նորքի թաղապետարանի ներկայացուցիչ Աղավնի Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց, որ իրենք եւս ԻԱԿ-ի հայցմանը պատշաճ ձեւով պատասխան կտան: Այդ պատասխանը դատավորը ձեւակերպեց իր բառերով եւ համարեց պատասխանող կողմի միջնորդություն:

Արդյունքում, դատարանը “բարի կամք” դրսեւորեց եւ հետաձգեց դատական նիտսը մինչեւ փետրվարի 6-ը՝ տեղեկություն ստանալու իրավունքը խախտած  Նոր Նորքի թաղապետարանին եւ համայնքապետին հնարավորություն ընձեռելով հարցը արտադատարանական կարգով լուծել: Նաեւ կողմերին խորհուրդ տվեց ամբիցիաներին տուրք չտալ, այլ ամեն գնով համաձայնության գալ: Թե ինչն էր ստիպում դատավորին նման ջանասիրությամբ համոզել կողմերին համաձայնության գալ, այդպես էլ այնհայտ մնաց։

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց փետրվարի 6-ին, ժամը 15:30-ին:

Ի դեպ, դատավորի “բարի կամքը”, չգիտես ինչու, չդրսեւորվեց լրագրողների հանդեպ. դատավորը նիստին ներկա լրագրողներին թույլ չտվեց լուսանկարել դատական նիստը՝ սահմանափակելով դատական նիստի հրապարակայնության սկզբունքը։

 

Skip to content