Ինֆորմացիայի ազատության կենտրոնն” ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործի քննությունը վարչական դատարանում 15.07.09թ.-ին հետաձգվեց անորոշ ժամանակով:
Պատճառն այն է, որ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը լուծարվում է, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվի, գործի հետագա քննությունն անհնար է:
Հիշեցնենք, որ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” դիմել էր դատարան` “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ից հետեւյալ տեղեկատվությունը տրամադրելու մերժում ստանալու պատճառով.
1.“Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքան գումար է կազմել,
2.Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագիր,
3.Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից: