Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ի դատական հաղթանակները շարունակվում են

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի դատական հաղթանակները շարունակվում են

Ս.թ. հունվարի 20-ին ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) լսվեց ԻԱԿ-ի հայցի քննությունն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի եւ Դավթաշենի թաղային համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանի` Դավթաշենի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Դավթաշենի թաղային համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին 50000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը դատարանում հրաժարվեց հայցից, քանի որ ս.թ. հունվարի 13-ին ԻԱԿ-ը լրացուցիչ գրություն էր ստացել Դավթաշենի համայնքապետից, որում համայնքի ղեկավարը 1 ամիս ժամանակ էր խնդրել պահանաջված տեղեկատվությունը պատշաճ ձեւով տրամադրելու համար՝ միաժամանակ հայցելով կազմակերպության ներողամտությունը թերացման եւ ուշացման համար:

ՀՀ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն վճռեց վարչական գործի վարույթը կարճել:

Հիշեցնենք, որ սա վերջին մեկ ամսվա ընթացքում ԻԱԿ-ի նախաձեռնությամբ արդեն 3-րդ դատական վճիռն է` հօգուտ տեղեկություն ստանալու իրավունքի վերականգնման: Դատական մյուս գործերին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի դատական գործեր բաժինը։

 

Skip to content