Դեկտեմբերի 30-ին կայացած նիստում ՀՀ Վարչական դատարանը լիովին բավարարել է ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Արաբկիրի թաղապետարանի այն գործողությունները, որոնցով մերժվել է տեղեկատվություն տրամադրել կազմակերպությանը։ Դատարանը պարտավորեցրել է թաղապետարանին 5-օրյա ժամկետում տրամադրել մերժված տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել 4000 դրամ վճարված պետ. տուրքը։