Հուլիսի 9-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց ԻԱԿ-ի հայցի քննությունը ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի: Համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը դատարանում ԻԱԿ-ի ներկայացուցչին առձեռն հանձնեց պահանջված տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան Տալվորիկի գյուղապետը պատասխանել էր, որ “պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից”: Իսկ նախորդ դատական նիստի ժամանակ Տալվորիկի գյուղապետը 3 օր ժամանակ էր խնդրել` ճշտելու համար, թե որն է իր պաշտոնական գրության մեջ նշված ինտերնետային կայքի հասցեն, որտեղից եւ պետք է ԻԱԿ-ը ստանա պահանջվող տեղեկությունները:
ՀՀ վարչական դատարանը ԻԱԿ-ն ընդդեմ Տալվորիկի վճիռը կհրապարակի հուլիսի 23-ին, ժամը 16:30-ին: