Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձման վերջնաժամկետն է` 2009թ. դեկտեմբերի 15, երեքշաբթի, ժամը 17:00:“Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը” (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի,
Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` հաշվապահություն, գյուղատնտեսություն, մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն, բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք, տնտեսագիտություն, կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, երկրաբանություն, սպասարկման և տուրիզմի կառավարում, միջազգայի հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա,քաղաքաշինություն և ամերիկագիտություն: Ուշադրություն դարձրեք, որ այլ մասնագիտություններ ևս կդիտարկվեն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրի հաղթողները պետք է.
a.. այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
b.. առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20
ժամ),
c.. ինչպես նաև երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն գործնական
աշխատանքների:
Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ: Մյուս բոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ և կբնակվեն հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է և ապահովում է.
a.. աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
b.. դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության
ծախսերը
c.. բժշկական ապահովագրություն
d.. համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ ուսումնական վճարները
e.. ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար
f.. դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
g.. գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
h.. շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրասման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչև հայցադիմումի լրացնելը ծանոթացեք հայցադիմումի լրացման հրահանգներին.
Օնլայն հայցադիմումի հրահանգներ
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել և լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը (տես առաջին և երկրորդ բաժինները) կամ օգտվել կից ուղարկված հայցադիմումի փաթեթից: Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնեք ք. Երևան, Զարոբյան 32 հասցեում գտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ (կամ Այռեքսի այլ գրասենյակներ) մինչև դեկտեմբերի 15-ը, երեքշաբթի, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):
Տպագիր հայցադիմումի հրահանգներ
Տպագիր հայցադիմումի առաջին բաժին
Տպագիր հայցադիմումի երկրորդ բաժին
Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք ugrad@irex.am էլեկտրոնային փոստին: