Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է տեղեկատվության մատչելիությունը` տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների միջոցով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է տեղեկատվության մատչելիությունը` տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների միջոցով

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված հանրային քննարկման առանցքում էր Հայաստանի “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի և առնչվող օրենքների փոփոխությունների փաթեթի նախագիծը:

Ներկայացված փոփոխությունների փաթեթը մշակվել է “Տեղեկատվության ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության, Ազգային ժողովի և Արդարադատության նախարարության կողմից` քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառումը հաջորդում է փաթեթի նախագծի վերաբերյալ շահառու խմբերի` ներառյալ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և պետական հաստատությունների ներկայացուցիչների առաջարկներն ու եզրակացությունները ի մի բերելուն ուղղված մի շարք կլոր սեղան – քննարկումներին:

Հայաստանի “Տեղեկատվության ազատության մասին” օրենքը`  ընդունված 2003թ., գնահատվել է որպես առաջադեմ մի շարք տեղի և միջազգային դիտորդական հաստատությունների կողմից: Օրենքի լիարժեք կիրառման համար, այնուհանդերձ, մի շարք թերացումների շտկման անհրաժեշտություն կա: Ներկայացված բարեփոխումները ներառում են դրույթներ, որոնք սահմանում են տեղեկատվության տրամադրման միասնական գործընթաց` առանց ենթաօրենսդրական ակտերով կարգավորման անհրաժեշտության:

“Տեղեկատվության ազատությունը ժողովրդավարական և բազմակարծ հասարակության ձևավորման երաշխիքներից է. այն նպաստում է պետական կառույցների հմուտ կառավարման, թափանցիկ և հաշվետու համակարգի խթանմանը: Մենք ուրախ ենք աջակցել տեղեկատվության ազատության օրենքի բարեփոխմանը, և հույս ունենք, որ արդյունքում կընդունվեն բարեփոխումներ, որոնք կխթանեն պետական տեղեկատվության ավելի բարձր մատչելիությունը”, – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:

“Հավատացած ենք, որ Ազգային ժողովի, Կառավարության և մեր հասարակական կազմակերպության այս համատեղ նախաձեռնությունը կնպաստի մի շարք խնդրահարույց  հարցերի լուծմանը: Տեղեկատվության տրամադրման կարգավորման ենթաօրենսդրական ակտերի անհրաժեշտություն այլևս չի լինի, և կկարգավորվեն էլեկտրոնային դիմումների, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման վճարումների հետ կապված հարցերը”, – ասաց “Տեղեկատվության ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

Skip to content