Հրապարակումներ

Հրապարակումներ

Օրենքի պահանջը ոչ միշտ է պահպանվել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Օրենքի պահանջը ոչ միշտ է պահպանվել

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն 2012 թվականին ուղարկել է 327 հարցում, հարցումներից լիարժեք պատասխան է ստացել 212-ը՝ 64.8%-ը, հարցումներից 51-ը կամ 15.6%-ը մնացել է անպատասխան:

Համեմատության համար. 2011թ.-ին ԻԱԿ-ի իրականացրած մշտադիտարկման շրջանակներում ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել տեղեկություն տնօրինող մարմիններին, որոնց շուրջ 30%-ն էր մնացել անպատասխան:

ՀԿ-ն տեղեկացանք, որ 2012թ.-ին ուղարկված հարցումներից 12-ը (3.7%) ստացել է հիմնավոր հղումով պատասխան, եւս 3 հարցում (0.9%) ստացել է օրինական մերժում: Հարցումներից 7-ին (2.1%) տրամադրվել է անհիմն պատասխան, 38 (11.6%) հարցում ստացել է թերի պատասխան եւ 4 (1.2%) հարցում անհիմն մերժվել է:

Լուռ մերժումների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է շուրջ 2 անգամ: Սակայն, լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով ոչ միայն լիարժեք պատասխաններով, այլ մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնեղ տեղեկությունները եւ անպատասխան էին թողում տեղեկատվություն ստանալու հարցումը: Այսօր արդեն պաշտոնյայի համար խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափող, ոչ ըստ էության պատասխան, կամ էլ կամայական հիմնավորմամբ փորձում է մերժել հարցումը:

Հարցումներին լիարժեք պատասխանելու առումով վատագույնը ՀՀ Ազգային ժողովն է: ԱԺ-ն իրեն հասցեագրված 7 հարցումներից լիարժեք է պատասխանել միայն 2-ին (28.6%): Ընդ որում, ԱԺ-ն հարցումներից մեկին պատասխանել է ժամանակին, մյուսին ուշացումով:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում:

Ժամկետների առումով վատագույն արդյունքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն է, որն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է կրկնակի հարցում ուղարկելուց 3 ամիս 19 օր անց՝ այն բանից հետո, երբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն վիճարկել էր կուսակցության անգործությունը դատական կարգով: Ժամկետների առումով հաջորդ վատ արդյունքը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ինն է, որը ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը պատասխանել է կրկնակի հարցումն ուղարկելուց 2 ամիս 9 օր հետո:

2012թ.-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումներին տեղեկություն տնօրինող մարմինները պատասխանել են միջինը 10.5 օրում:

Աղբյուրը՝ hraparak.am

Skip to content