Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ.-ի հունվարի 17-ից 18-ը  լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար Ծաղկաձորում անցկացրեց “Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառումը” թեմայով աշխատանքային քննարկում:

ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց “ՏԱ  մասին” ՀՀ օրենքի դրույթներն ու դրանց ճիշտ կիրառման ձեւերը, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւը:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ  ՀՀ  Աշխատանքի եւ  սոցիալական  հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի  պետ Հասմիկ Խաչատրանը, ով առաջինն է արժանացել “Ոսկե բանալի” մրցանակին` բաց եւ թափանցիկ աշխատանքի համար: “Կառույցի թափանցիկ աշխատանքը նպաստավոր է ոչ միայն տեղեկատվություն պահանջողի, այլեւ` այդ տեղեկատվությունը տրամադրողի համար, քանի որ այս դեպքում փաստերի խեղաթյուրման հնարավորությունը նվազում է, իսկ դա մեր աշխատանքի համար շատ կարեւոր է”:

Բուլղարացի փորձագետ Գերգանա Ժուլեւան  ներկայացրեց ՏԱ  հիմնական պատկերն իրենց երկրում եւ անդրադարձավ իր գլխավորած կառույցի` “Տեղեկատվության մատչելիության ծրագիր” կազմակերպության աշխատանքին: “Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը: “ՏԱ մասին” ՀՀ օրենքում ձեւակերպումներն ավելի հստակ են եւ երկակի մեկնաբանությունների շատ քիչ հնարավորություններ են տալիս, ուղղակի պետք է կարողանալ օգտվել օրենքից եւ հետեւողական լինել”,- ասաց տկն. Ժուլեւան: Նա ուրախությամբ նշեց, որ “Open Society Justice Initiative” կազմակերպության  անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը ճանաչվել է “ՏԱ մասին” օրենքը լավագույնս կիրառող երկիր, բայց, իհարկե, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան:

Skip to content