Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Կայացավ Կառավարություն-քաղհասարակություն երկխոսությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կայացավ Կառավարություն-քաղհասարակություն երկխոսությունը

2014 թ. ապրիլի 5-6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ուքաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաև, որպես վերջնական արդյունք, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գևորգյանը, իր ուղերձում կարևորեց նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և երկխոսությունը բաց և թափանցիկ կառավարության երաշխիքներից է,  որն էլ և ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշեց, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարություն և հանրություն շփումը պետք է լինի շարունակական երկխոսություն: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրը արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։

Աշխատանքային քննարկմանը Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրին ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ուքաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետև, ներկայացվեց ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվեցին այս նախագծում ներառված հանձնառությունները և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:

Աշխատանքային քննարկման արդյունքում քաղաքացիական հասարակության եւ կառավարության անդամների ներկայացրած 19 նոր առաջարկները կներկայացվեն կառավարությանը ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծում ընդգրկելու նպատակով, որից հետո 2014 թվականի հունիսին, որպես ավարտուն փաստաթուղթ, լրամշակված Գործողությունների ծրագիրը կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին:

Հիշեցնենք, որ ԲԿԳ նախաձեռնությունը հիմնադրվել է 2011թվականին 8 երկրների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է 61երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

ԲԿԳ գործընթացների մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ www.ogp.am և www.opengovpartnership.org կայքերից:

Skip to content