Հրապարակումներ

Հրապարակումներ

Մենք մտել ենք “Խորամանկ պատասխանների փուլ”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մենք մտել ենք “Խորամանկ պատասխանների փուլ”

Մայիսի 27, 2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց ՏԱ օրենքի հնարավոր փոփոխությունների մասին լրամշակված տարբերակը:

Ըստ իրավաբանի, նշյալ տարբերակը “ռազմավարորեն” ոչ բոլոր հարցերն է լուծում: Սակայն կարգավիճակ կտրվի էլեկտրոնային հարցումներին:

Գ. Հայրապետյանն ասաց, որ ունեցել են երկու դատ, մասնավորապես Լոռու եւ Շիրակի մարզերի դեպքում, երբ տեղեկություններ տրամադրվելիս հարց ծագեց էլեկտրոնային հարցումների պատշաճության վերաբերյալ:

Դատարանները էլեկտրոնային հարցումը չեն համարել պատշաճ հարցում:

ԻԱԿ իրավաբան Գ.Հայրապետյանը հղում անելով ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին, ասաց, որ շատ հաճախ իրենց հարցումներին տալիս են “խորամանկ պատասխաններ”, եւ դժվար էր որոշել, դա պատասխան է, թե ոչ: Առաջարկվում էր թվագրված հարցումների պատասխանները լինեն նույնպես թվագրված:

“Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման , ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը” սահմանելու մասին որոշման մեջ էլ առաջարկվում էր, որ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքը պետք է ունենա “հաճախակի տրվող հարցեր” համապատասխան բաժին, որտեղ հրապարակվում են պարբերաբար հինգ եւ ավելի անգամ տրված միեւնույն հարցերը եւ դրանց պատասխանները:

Առանձին քննարկման հարց դարձավ լրատվամիջոցների հարցի “մենաշնորհը” վերցնելու, կայքում “խորամանկ”պատասխան-տեղեկատվություն տրամադրելու հարցը:

“Կոնգրես” հյուրանոցում լրատվամիջոցների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման մանրամասները քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Աղբյուրը` Առավոտ

Skip to content