ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
“Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծում արտացոլված է հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկների հիմնական մասը։ “Այս նախագծին մենք սպասել ենք ավելի քան 12 տարի: ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվական ի հոկտեմբերին ձեռնամուխ եղավ այս նախագծի քն նարկմանը և ներառեց հասարակական կազմակերպություն ների կողմ ից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ին չը ես դրական եմ գնահատում”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտի լրամշակված նախագծի հանրային քննարկմանը այս մասին հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոն ի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Նա նշեց, որ «Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծում հստակեցվել է 10 էջը գերազանցող տեղեկության համար գանձվող գումարի չափը: “Նախկինում դեպքեր են եղել, երբ քաղաքացուց մեկ էջի պատճենահան ման համար գանձել են 500 ՀՀ դրամ գումար: Այժմ վերը ն շված նախագծի մեջ հստակ սահմանվում է, որ 10 էջը գերազան ցող տեղեկության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազան ցի տեղեկատվության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամ իտ ծախսերի չափը` ոչ ավելի, քան տասը ՀՀ դրամ` յուրաքան չյուր գերազան ցող էջի համար, եթե այլ բան նախատեսված չ է օրենսդրությամբ”,- շեշտեց Շուշան Դոյդոյանը և հավելեց, որ նյութական կրիչի տրամադրման համար գանձվելու է ոչ ավելի քան 100 ՀՀ դրամ գումար:
Ըստ “Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի՝ եթե պահանջվող տեղեկատվության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումն արգելվում է օրենքով, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Հարցման պատասխանը պետք է լինի սպառիչ և որոշակի` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում տեղեկատվության տնօրինողը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լիարժեք պատասխանները:
Աղբյուրը` Արմենպրես