News and Events

News and events

Golden Key and Rusty Lock Annual Award Ceremony

FEATURED

FOICA On Facebook

FOICA on Youtube

Golden Key and Rusty Lock Annual Award Ceremony

 Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառման շրջանակում տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին կշնորհվի խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակը, իսկ տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պետական կառույցները կարժանանան «Ժանգոտ կողպեք» մրցանակի։

Միջոցառումն անցկացվելու է առցանց հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ից-13:00-ը:
Միջոցառմանը կարելի է միանալ այս հղումով՝
Zoom Meeting: https://us02web.zoom.us/j/86702456433, ID: 867 0245 6433
Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական է․ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Տարին հոբելյանական է նաև Բաց կառավարման գործընկերության համար․ միջազգային այս նախաձեռնությունը հիմնադրվել է տասը տարի առաջ։
Այս տարի Ոսկե բանալի մրցանակ կշնորհվի հետևյալ անվանակարգերում.
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք,
  • ԲԿԳ «Հատուկ մրցանակ»,
  • Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառած հասարակական կազմակերպություն,
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող,
  • Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող, տեղեկություն ստանալու խմբային պահանջ ներկայացրած քաղաքացիական նախաձեռնություն։
«Ժանգոտ կողպեք»-ի համար նախատեսված է երկու անվանակարգ․
  • Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց,
  • Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց։
Մանրամասների և կամ տեխնիկական հարցերի դեպքում զանգահարեք՝ 091700974:
Միջոցառումն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

ՕՐԱԿԱՐԳ

SHARE ON:

Skip to content