News and Events

News and events

Ombudsman confirms the fact of violation of the FOICA's right to receive information

FEATURED

FOICA On Facebook

FOICA on Youtube

Ombudsman confirms the fact of violation of the FOICA's right to receive information

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի քաղաքապետարանի կողմից։

ԻԱԿ-ը Պաշտպանին էր դիմել՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման հարցում: Երեք ամիս շարունակ օգոստոսից ի վեր ԻԱԿ-ը փորձում էր քաղաքապետարանից ստանալ տեղեկություններ համայնքի հողը զավթած և ապօրինի շահագործվող քարի արտադրամասի գործունեության մասին, և ուղարկված մի քանի հարցումներին ու անգամ բողոքին պատշաճ ընթացք չի տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից։

Պաշտպանն իր որոշմամբ արձանագրել է.

– Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային է համարում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ տեղեկություններ ստանալու հարցումների պատասխանների տրամադրման լրիվության, որակի, ժամկետների, մերժումների բնույթի ու առհասարակ, այդ հարցումների նկատմամբ հանրային մարմինների վերաբերմունքի հարցերը:

– Հանրային մարմինների կողմից նման գործելաոճի դրսևորումները գործնականում կարող են առաջ բերել տեղեկատվության ոչ ամբողջական տրամադրման կամ առհասարակ տեղեկությունների տրամադրման մերժումների շարունակականության ռիսկեր:

– Ուստի, յուրաքանչյուր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին պարտավոր է տեղեկություններ ստանալու վերաբերյալ հարցումներին վերաբերվել պատասխանատվությամբ, ապահովել դրանց ամբողջական և պատշաճ տրամադրումը, ինչն էլ իր հերթին կերաշխավորվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքի պատշաճ իրացումը:

– Ինչ վերաբերում է ապօրինի հօղօգտագործման հարցին, հարկ է վկայակոչել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում քաղաքապետը կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:

– Այսպիսով, վերը նշված իրավական կարգավորումից հետևում է, որ Երևան քաղաքում ապօրինի հողօգտագործման կասեցումը և վերացումը Երևանի քաղաքապետի լիազորությունն է, ուստի նշվածի կապակցությամբ Շուշան Դոյդոյանի հարցման մեջ տեղ գտած հարցադրմանը պատասխանելը նույնպես Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում է:

– Պաշտպանն արձանագրում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը:

– Նույն որոշմամբ Պաշտպանն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին տվյալ որոշման շրջանակում քննարկված հարցադրումներին տրամադրել պատշաճ և ամբողջական տեղեկություններ։

ՄԻՊ որոշումը

SHARE ON:

Skip to content